Tuesday, July 26, 2016

Երկնքից երեք խնձոր ընկավ...

Երկնքից երեք խնձոր ընկավ....Հեքիաթներն այսպես են ավարտվում, սակայն ոչ Արքանեում, Արքանեում այսպես սկսվում է մի նոր զարմանահրաշ տարի, որտեղ մեր հերոսները կերտելու են իրենց հեքիաթը արդեն իրենց թագավորություններում:



Առաջին խնձորը հաստատ մեր հրաշք աղջիկներին


Երկրորդը խնձորը մեր դասընթացավարներին



Երրորդ խնձորը.... որոշեք ինքներդ

Տարբեր թագավորություններից հյուրերը Արքանեում

Արքանեում մասնագիտական կողմնորոշման տոնն էր։ Ամրոց էին ժամանել հյուրեր ութ թագավորությունից։ Նրանք թանկարժեք ընծաներ էին բերել պալատական իշխանուհիներին։ 
Առաջին սունդուկում լեզվի մարգարիտներն էին։ Դքսուհին ասաց, որ այդ գանձերն իրեն միշտ ուրախություն են պատճառում, որովհետև օգնում են կապ հաստատել բազմաթիվ այլ թագավորությունների բնակիչների հետ։ 


Երկրորդ դքսուհին իշխանուհիների համար բացահայտեց լրագրության գաղտնիքները։ 


Երրորդը ԱՄՆ դեսպանության խոսնակ էր, ով խոստացավ իր թագավորության կեսը տալ նրան, ով կզարմացնի իրեն մի յուրօրինակ գաղափարով։ 



Չորրորդը ժամանել էր Լոռվա թագավորությունից և պատմում էր իրեն հանդիպած դժվարությունների, փորձությունների և հաջողությունների մասին։
Հինգերորդը ՄԱԿ-ի թագավորությունից էր և որպես ընծա բերել էր հաջողության գանձարանի բանալին։ 



Վեցերորդն ընծայեց իր հաջողության ոսկե կանոնները։ 
Յոթերորդը նվիրեց կնոջն ուժ, իմաստնություն և քաջություն հաղորդող զմրուխտե ապարանջան։ 

Ութերորդը կանացիության գաղտնիքները։ 

Ժամանել էին հյուրեր նաև Ֆլեքս թագավորությունից, նրանք սովորեցնում էին կախարդական հայելիների միջով ճանապարհորդել դեպի երազանքների հովիտ։


Մեր հյուրերն էին՝
·         Արևիկ Եզեկյան
·         Աղավնի Հարությունյան
·         Լիանա Սահակյան
·         Ժաննա Հարությունյան
·         Անի Ղուկասյան
·         Անուշ Խաչատրյան
·         Լիլիթ Չիտչյան
·         Անահիտ Մխոյան
FLEX-ից Մանեն, Լիլիթը և Նինան։

 Վերջին երեկոն Արքանեի հեքիաթում ավարտվեց հեքիաթային խարույկի շուրջ


Sunday, July 24, 2016

Հեքիաթի ևս մեկ էջ...

<<Արքանե>> հեքիաթի հերոսուհիները գիտեն, որ հեքիաթի վերջում միշտ էլ բարին հաղթում է չարին, սակայն հաղթելու համար նրանք քաջ գիտակցում են, որ պետք է զինվեն գիտելիքներով: Այսօր  մեր հերոսուհիները համալրեցին իրենց գիտելիքների պաշարը: Առավել մանրամասն ծանոթացան, թե ինչ է ընտանեկան բռնությունը, այնուհետև իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան սեռական դաստիարակության վերաբերյալ: Օրվա երկրորդ հատվածում սովորեցին, թե ինչպես կարող են գրել  դրամաշնորհային ծրագրեր:


Վստահ եմ, որ մեր հերոսուհիներից յուրաքանչյուրն իր <<կյանքի>> հեքիաթում միշտ էլ հաղթող է լինելու, քանզի ունեն գիտելիքներ, մտքի ճկունություն, ինքնավստահություն, նպատակասլացություն…





Վստահ եմ, որ մեր հերոսուհիներից յուրաքանչյուրն իր <<կյանքի>> հեքիաթում միշտ էլ հաղթող է լինելու, քանզի ունեն գիտելիքներ, մտքի ճկունություն, ինքնավստահություն, նպատակասլացություն…


Saturday, July 23, 2016

Արքանեն Հեքիաթային դենդրոպարկում

Հեքիաթական Արքանեի չորրորդ օրը սկսվում է մարդու իրավունքների և գենդերային դերերի ուսումնասիրությամբ, որոնց ընթացքում մեր հերոսուհիները հանդես են գալիս տարբեր հասարակական դերերով

Մարդու իրավունքներից հետո մասնակիցները քննարկեցին գենդերային դերերը Հայաստանում, գենդերային դերերի ազդեցությունները, տղամարդկանց և կանանց դերերի բաշխումը: Օրը կրկնակի առանձնահատուկ դարձավ՝ այցելելով բուսաբանական այգի՝  Դենդրոպարկ

Անտառային, հեքիաթական կանաչը ուրախությամբ լցրեց աղջիկների սրտերը

Այնուհետևոգևովորված ու խանդառված, երեկոյան զեփյուռի մեղմ շնգշնգոցով լեցուն փորձեցինք պարզել, թե ինչ թաքնված տաղանդներ ունենք մեր Արքանեում:

  






Հեքիաթի հերոսները կախարդական դղյակում

Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում կար չկար մի կախարդական դղյակ կար: Այդ հեքիաթային դղյակում հավաքվել էին Հայաստան աշխարհի տարբեր հեքիաթային աշխարհների հերոսուհիները:
Այսօր չքնաղ հերոսուհիները միասնական ուժերով  հաղթահարեցին մի շարք փորձություններ:


Նրանք հաղորդակցման շնորհիվ կարողացան հեշտությամբ անցնել թունավոր անտառի, հատուկ մշակված ռազմավարությամբ անցնել սարդոստայնի միջով: Կենտրոնանում էին թունելով անցնելիս և համագործակցելով հաղթեցին շախմատը:




Հերոսուհիները հանդես եկան տարբեր իրավիճակներում, հասկացան, որ դերերն իրավիճակից ելնելով փոփոխվում են: Սովորեցին կոնֆլիկտն ինչ է, ինչպես հաղթահարել և փորձեցին որոշել, թե իրենք ինչպես դուրս կգան կոնֆլիկտային իրավիճակից:

Օրվա վերջում նրանք կիսվեցին իրենց տպավորություններվ, և վերջապես եկավ երկար սպասված պարահանդեսը: Հերոսուհիները հանդես եկան փոքրիկ ներկայացումներով, երգով ու պարով:  
 




Վերջում մարեցին դղյակի լույսերը, և վառվեցին հեքիաթների երազները:



Thursday, July 21, 2016

Մեր հեքիաթներն իրական են

Փոքր ժամանակ սիրում էր քայլել փակ աչքերով և միշտ ընկնում էր, աշխատել է որպես ներկարար-շինարար, անգետիկն է, գիտի ամեն ինչից մի քիչ-մի քիչ, ձեռքի մեջ պահել է բաբախող սիրտ, լսել է դելֆինների ձայնը, կառավարում է իր երազները, ունի բարոնուհու տիտղոս, ստացել է պրոֆեսիոնալ բոքսով զբաղվելու առաջարկություն…


Այսքան բազմազան ու համեմունքաշատ Արքանե ունենք այս տարի: Այս արտահայտություններից յուրաքանչյուրն Արքանե դպրոցի թիմի անդամներից որևէ մեկի մասին է. դե պատկերացրեք այս տարվա Արքանեի գույները:
Օրվա ամենաուրախ ու միևնույն ժամանակ ամենալարված իրադարձությունը Գանձերի որս խաղն էր, որտեղ թիմերը, գործի դնելով իրենց հնարամտությունը, արագաշարժությունը, ճկունությունը և մինչ այս պահը ձեռք բերած մտերմությունը, իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելով՝ լուծում են հանձնարարված գլուխկոտրուկը:
Իսկ խաղի վերջում ուրախ բացականչություններ, գրկախառնություններ ու թռվռոցներ, որովհետև ոմանք հաղթեցին, քանի որ ամենաարագն էին, ոմանք ավելի մտերմացան, որովհետև աջակցում էին միմյանց, ոմանք ավելի վստահ դարձան, որովհետև խնդիրներ էին լուծում:
Այսօր միմյանց ու ինքներս մեզ ավելի լավ բացահայտեցինք, որովհետև օրվա խորագիրն ինքնաճանաչումն էր: Հետո փորձեցինք համատեղ խնդիրներ լուծել. որոշ դեպքերում ստացվեց, որոշ դեպքերում՝ ոչ: Ձախողումներն ընդունեցինք որպես նվեր, դրանցից արժեքավոր դասեր քաղեցինք: Բազմազանության և հանդուրժողականության թեման քննարկելիս էլ հասկացանք, որ սիրում ենք մեր միջև եղած բոլոր-բոլոր տարբերությունները, որոնք առանձնացնում են մեզ մյուսներից, և որոնցով մենք մենք ենք դառնում:


Օրվա վերջում կարծես թե ավելի շատ ենք սիրում տարբեր գույներով լցված Արքանեն ու անհամբեր սպասում ենք գալիք օրերի հեքիաթներին, որոնք շատ սիրուն են լինելու իրական թվալու համար:



Լիլիթ Հակոբյան

Անահիտ Վարդանյան