Friday, December 18, 2015

«Ոչ ծխախոտին» առողջապահական երկօրյա սեմինար



Առողջությունը երջանկության նման է, երբ նրան չենք նկատում ուրեմն նա կա: Իսկ երջանիկ հասարակությունը իրենից ենթադրում է առողջ մտածելակերպով և գիտելիքներով զինված աղջիկներ և տղաներ: Իմ` աղջիկների առաջնորդության ճամբարի փոքր դրամաշնորհային ծրագիրը, որքան էլ զարմանալի է, իրենից ներկայացնում էր երկօրյա առողջապահական սեմինար տղաների հետ:

Նոյեմբերի 28 և 29-ը մնացած բոլոր շաբաթ-կիրակիների նման չէր: Այս անգամ 12-14 տարեկան մոտ 20 տղաներ, զոհելով իրենց հանգիստը, եկել էին Վայքի հիմնական դպրոց նոր գիտելքներ ստանալու, իրենց ունեցած գիտելիքներն ամրապնդելու և հաճելի ժամանակ անցկացնելու: Ի՞նչ հասցրեցինք անել մենք: Նախ ծանոթացանք միմյանց հետ: Միայն անունները բոլորս էլ գիտեինք, մենք անկեղծացանք «Ձեռք» կոչվող խաղի միջոցով. իմացանք մեկս մյուսի նախասիրությունները, ապագա մասնագիտությունը և նույնիսկ այն,թե ինչն է մեզ զայացնում: Պարզեցինք յուրաքանչյուրիս`այս սեմինարին մասնակցելու անձնական մոտիվացիան: Անցնելով բուն թեմային մտագրոհի միջոցով պարզեցինք, թե յուրաքանչյուր ոք ինչ է հասկանում առողջություն ասելով, ոչ ֆորմալ կրթության եղանակով ակադեմիական գիտելիքներ ստացանք, սովորեցինք թե ինչ է թիմային աշխատանքը, մեկս մյուսին հանդուրժելու կարողություն ձեռք բերեցինք: Պարզենցինք թե ինչպես սնվել առողջ և այն, թե ինչ սովորություններ ունենք մենք`հայերս, որ այնքան էլ օգուտ չեն բերում մեզ և մեր առողջությանը: «Ոչ ծխախոտին» պասառներ պատրաստեցինք, որոնք իրենց տեղը գտան մարդաշատ վայրերում: Երկրորդ օրվա վերջում մենք մեր` այս երկու օրվա ընթացքում ստացած գիտլիքները ստուգեցինք արցաթերթիկի միջոցով և մրցանակներ ստացանք:
 

Վերջացնելով միտքս կցանկանայի շնորհակալություն հայտնել Վայքի հիմնական դպրոցի տնօրինությանը`տարածքը տրամադրելու համար, Լուսինե Հովհաննիսյաին և Մուշեղ Վարդանյանին սեմինարները ֆոտոներով լուսաբանելու համար և վերջապես ամենամեծ «մեղավորներին» Ստեփանավանի Երիտասարդական կենտրոնին և «Արքանե» ամառային դպրոցի կազմակերպիչներին`ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար:








Լուսինե Կարապետյան
ԱՐՔԱՆԵ 2015 ամառային դպրոցի շրջանավարտ
Վայոց ձոր

No comments:

Post a Comment